ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՔՈԼԵՋ

  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский
placeholder-661-1.png
Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Պատմություն

Ազգի ոգին՝ ազգի մշակույթն է․․․

Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջն ավելի քան տաս տարի նվիրվել է մշակութապահպան, մշակութաստեղծ և մշակույթ տարածող կադրերի պատրաստման գործին: Քոլեջն իր գործունեության ընթացքում կրթել, ուսուցանել և դաստիարակել է շրջանավարտներ, որոնք իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի տարածման գործում:

Երևանի մշակույթի համալսարանի հենակետային քոլեջը հիմնադրվել է 2012 թվականին։ Հիմնադրման օրվանից Երևանի մշակույթի համալսարանում և հենակետային քոլեջում դասավանդել են ոլորտի բարձրակարգ մասնագետներ, գիտական աստիճաններ և կոչումներ ունեցող մշակույթի վաստակաշատ գործիչներ և մանկավարժներ:  Տարբեր տարիներին դասավանդել են  երջանկահիշատակ՝ Նելլի Աբովյանը, նկարիչների միության փոխնախագահ Խաչիկ Ազիզյանը, արվեստի վաստակավոր գործիչ Լյուդվիգ Պողոսյանը և այլք: Այսօր քոլեջում և համալսարանում դասավանդում են  վաստակավոր գործիչ, երգահան Նորայր Ժամհարյանը, դոցենտ Սևադա Շհոյանը, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, Անահիտ Խեչումյանը և այլ ակնառու մանկավարժներ:

     Քոլեջի սաները 2012 թվականին մասնակցել են «Ոսկե սրինգ» հանրապետական փառատոնին և գլխավորել մրցանակակիրների առաջին եռյակը։ 2014 թ-ին քոլեջի սաները  մասնակցել են «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային փառատոնին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: ԵՄՀ հենակետային քոլեջի դիզայնի բաժնի ուսանողները մասնակցել են 2015 թ-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին։ 2016 թ-ին քոլեջի ուսանողները մասնակցել են Ծաղկաձորում կազմակերպված «Արմենիա 2016» միջազգային փառատոնին և արժանացել առաջին մրցանակի։

 ԵՄՀ-ի և հենակետային քոլեջի սահմանած առաքելությամբ և հիմնվելով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների վրա, իրականացրել է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝ Գործիքային կատարողական արվեստ (4 տարի), Դիզայն (4 տարի), Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում (3 տարի), Երգեցողություն (4 տարի) և Պարարվեստ (3 տարի)։

Քոլեջի մի շարք շրջանավարտներ հիմնել են պարի, երգեցողության, գործիքային կատարման արվեստի մասնավոր ստուդիաներ։

     ԵՄՀ հենակետային քոլեջը տեղակայված է կրթական գործընթացի իրականացումն ապահովող պայմաններ ունեցող շենքում, որը գտնվում է Արշակունյաց 40 հասցեում։

  • Մասնաշենքը հագեցած է լսարաններով, աշխատասենյակներով, արվեստանոց-ստուդիաներով և օժանդակ հարմարություններով:
  • Քոլեջն ունի գրադարան, որից օգտվում են համալսարանի և քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
  • Գործում է ԵՄՀ հենակետային քոլեջի կայքը, ֆեյսբուքյան էջը:
  • Քոլեջի ուսանողների տրամադրության տակ է մարզադահլիճը և մարզահրապարակը, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին  մարզվելու և տարբեր մարզական միջոցառումներ կազմակերպելու:


     ԵՄՀ հենակետային քոլեջի առաքելությունն է` պատրաստել բարձրակարգ մասնագետներ, դաստիարակել հասարակության խելացի և գեղագետ անդամներ, որոնք ընդունակ կլինեն պահպանելու, զարգացնելու և սերունդներին փոխանցելու ազգային և համամարդկային մշակութային ժառանգություն։  

     Երևանի մշակույթի համալսարանը և հենակետային քոլեջը սկզբունքորեն հետևում են հասարակության հետ կապի շարունակական զարգացմանը՝ ազգ, ժողովուրդ, մշակույթ, համամարդկային արժեքներ համատեքստում։

     Երևանի մշակույթի համալսարանը իր հենակետային քոլեջի հետ միասին ձևավորել է արդի մշակույթի զարգացմանը համահունչ կրթության համակարգ, որը կպատասխանի ժամանակակից հասարակության արդի հարցերին՝ բոլոր բնագավառներում` գիտության, տեխնիկայի, տնտեսագիտության, մշակույթի և արվեստի:

Քոլեջում կրթությունը մշակութակենտրոն և անհատակենտրոն է: Կարևորվում է գեղագիտական, բարոյական դաստիարակությունը։

ԵՄՀ հենակետային քոլեջում կրթությունն ու դաստիարակությունը ուղղված են մասնագիտական գործունեության մեջ ակտիվ ստեղծագործական ինքնադրսևորման  ունակությամբ, հումանիտար և բնագիտական համակարգված գիտելիքներ ու կարողություններ ունեցող անձի ձևավորմանն ու զարգացմանը:

ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ


«Մաղթենք, որ համալսարան մտնելը հեշտ լինի, դուրս գալը՝ դժվար…»

«Նախկին դժվարություններն այլևս հուշ են դարձել…»

«Նոր սերունդն ընտրում է …»

«Մշակութային ոգու կրող համալսարանը»

«Երևանի Մշակույթի համալսարան»

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Մենյու

  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский
  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский

Կոնտակտներ

  • 010 44 17 22
  • mshakuytiqolej@gmail.com
  • Ք.Երևան, Արշակունյանց 40