ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՔՈԼԵՋ

  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский
placeholder-661-1.png
Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Մեր շրջանավարտները

Վանուշ Բաբայան

1998-2002թթ-ին սովորել է ԵՄՀ-ի պարարվեստի ֆակուլտետում։

Վանուշ Բաբայանը մանկուց հաճախել է հայկական պարի խմբակ, այնուհետև Պետերբուրգում մասնավոր ուսուցիչների մոտ մասնակցել դասական և մոդեռն բալետի դասընթացների, մասնակցել «Չար ուժերը» և «Կալանավորները» մոդեռն բալետային ներկայացումներին: Հանդես է եկել Նորայր Մեհրաբյանի «Բարեկամություն» և Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական համույթներում, ապա՝ Երևանի կամերային երաժշտական թատրոնի «Կատուներ», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Լիլիթ» մյուզիքլներում։  Բացել է «Վան» պարային ստուդիան, դասական պար ուսուցանել տարբեր դպրոցներում։

 Վ.Բաբայանը տեղափոխվելով Չինաստան դասական և մոդեռն բալետ է դասավանդել չինական Դալիան քաղաքի միջազգային պարերի դպրոցում, եղել նրա փոխտնօրենը և գլխավոր բալետմայստերը: 2013թ-ից Պեկինում բեմադրել է վարիացիաներ և պա-դե-դեներ դասական երկացանկից («Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը», «Դոն Կիխոտը») և «Ճայը» ներկայացումն ըստ Չեխովի (Մոցարտի երաժշտությամբ)։ Բեմադրել է նաև դասական և ժողովրդական  պարեր։ 

 2008թ-ին ստացել է Չինաստանի պարարվեստի ֆեդերացիայի միջազգային մրցավարի կարգ և դարձել համաչինական պարի ուսուցիչների քննական հանձնաժողովի անդամ: 2013թ-ին ձեռք է բերել Անգլիայի Միջազգային պարերի խորհրդի հավաստագիրը, որը բարձրագույնն է պարի մրցավարների համար։ 2013-ից Պեկինի Հուածյա պարարվեստի ակադեմիայի փոխնախագահն է։

Լիլիթ Հովակիմյան

Լիլիթ Հովակիմյանը 2013-2017թթ. սովորել է Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի «Պարարվեստ» բաժնում: Ուսանելու ընթացքում պարել է «Պարմանի» պարային համույթում:

2020թ.-ին տեղափոխվել է Ռուսաստան: Աշխատել է Սախալինի մարզի Գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայում, որպես պարուսույց, որտեղ ստացել է նաև մարզիչի  որակավորում:

Տարբեր մրցույթների արծաթյա և ոսկյա մեդալակիր է:

2022թ.-ին Սախալինում բացել է հայկական պարային համույթ՝ «Նազանի», որը տարիների ընթացքում ստացել է 1-ին և 2-րդ կարգի  մրցանակներ: Մասնակցել է բազմաթիվ սեմինարների՝ Մոսկվայում, Կամչատկայում և Խաբարովսկում, որոնց արդյունքում ստացել  1-ին կարգի մրցավարի հավաստագիր:

                    Մարիա Աղաբաբովա

Մարիա Աղաբաբովա 2003-2012 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի «Բալետի» բաժնում։  2012 թ.-ին կրթությունը Երևանի Մշակույթի համալսարանի Պարարվեստի ֆակուլտետ: Ուսման ընթացքում նա համալսարանի նախապատրաստական բաժնում միաժամանակ դասավանդել է պատմական և դասական պար։ 2013 թ.-ից առ այսօր որպես բալետի արտիստուհի աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2020 թ.-ից Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում դասական պարի պարուսույց է։

Էդգար Մարգարյան

Երաժիշտ, դուդուկահար Էդգար Մարգարյանը 2004 թվականին ավարտել է Երևանի մշակույթի համալսարանի փողային նվագարանների բաժինը՝ դուդուկի և շվիի (հայ ազգային նվագարաններ) մասնագիտությամբ։ Նա նաև Արգենտինայի քաղաքացի է և ավելի քան 25 տարի որպես դուդուկահար մասնակցել է հայկական ազգային ժողովրդական երաժշտության միջոցառումներին։

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում։ Մասնակցել է մի քանի համահայկական ազգային երաժշտական ​​փառատոների, աշխատել է հայկական բազմաթիվ ժողովրդական խմբերի հետ: 2009 թ.-ին ձայնագրել է «Դուդուկի առեղծվածային հնչյունները» ձայնասկավառակը։ Է. Մարգարյանը Մոնտեվիդեոյում դասավանդել է Նուբարյան դպրոցում: Նրա հայ և ուրուգվայցի սաները շարունակում են Ուրուգվայում պահպանել դուդուկի արվեստը։ Մեր շրջանավարտը առաջինն է միավորել դուդուկը ֆլամենկոյով՝ մաեստրո Գոնսալո Ֆրանկոյի հետ։

Է. Մարգարյանը այժմն բնակվում է Բուենոս Այրեսում և փորձում զարգացնել դուդուկի արվեստը՝ մասնակցելով տարբեր համերգների և նախագծերի։

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Մենյու

  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский
  • Համալսարան
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Աշխատակազմ
      • Պրոֆեսորադասախոսական կազմ
    • Խորհուրդ
    • Փաստաթղթեր
    • ՈԱՀ
    • Մեր շրջանավարտները
  • Մասնագիտություններ
    • Պարարվեստ
    • Երաժշտական գործիքների կատարողական արվեստ
    • Վոկալ արվեստ
    • Դիզայն
    • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում
  • Ուսանող
    • Էլեկտրոնային գրադարան
    • Ուսանողական խորհուրդ
    • Կարիերայի կենտրոն
    • Դասացուցակ/Քննագրաֆիկ
  • Դիմորդ
    • Պահանջվող փաստաթղթեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • English
    • Русский

Կոնտակտներ

  • 010 44 17 22
  • mshakuytiqolej@gmail.com
  • Ք.Երևան, Արշակունյանց 40