
Մասնագետի որակավորումը` «Դերասան ժողովրդական պարային համույթի»
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը` հիմնական
Ուսուցման տևողությունը` 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Պարարվեստ մասնագիտությամբ սովորող ուսանողները ձեռք են բերում տեսական և գործնական գիտելիքներ ազգագրական, հայ Ժողովրդական, ժող. բնորոշ, դասական, ժամանակակից, լատինոամերիկյան և պարարվեստի այլ ուղղություններով:
Պարարվեստ մասնագիտությամբ սովորող ուսանողները ուսումնառության ընթացքում ձեռք են բերում գիտելիքներ հայկական և համաշխարհային ժողովրդական հնագույն պարանմուշների, այդ պարերի ծագումնաբանության, նրանց խորեոգրաֆիկ կառուցվածքի, ինչպես նաև կարողություններ, հմտություններ դրանց բեմականացման համար: Ուսումնառության ընթացքում կատարողական հմտությունների ձեռք բերման շնորհիվ ուսանողներն ամրապնդում են իրենց գիտելիքները հայ և եվրոպական պարարվեստի իմացությամբ:
Համաշխարհային մշակույթի համատեքստում մեր պարարվեստի խոր ուսումնասիրությունը ճանապարհ է հարթում ապագա սերունդներին ներկայանալու աշխարհին որպես ստեղծագործ պարուսույց-մանկավարժներ և պարագետ-տեսաբաններ: Ամբիոնի դասախոսական կազմի հետևողական աշխատանքի արդյունքում կրթվում է պարուսույցների մի նոր սերունդ, որոնցից շատերը նոր խոսք ու նոր ասելիք են ունենում պարարվեստի ասպարեզում: Տիրապետելով ոչ միայն հայ, այլև օտար ժողովուրդների պարարվեստի գաղտնիքներին՝ նրանք իրենց աշխատանքով ապացուցում են պարուսույց-մանկավարժի կարևորագույն դերը՝ իրենց նվիրելով գեղագիտական դաստիարակության ազնվագույն գործին: