ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ս/թ սեպտեմբերի 16-ին Մշակույթի համալսարանի և Տյանցզինի առևտրի համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Համաձայն Հուշագրի՝ երկու համալսարանների ուժերով նախատեսվում է բացել Կոնֆուցիուսի համալսարան, որը նպատակ է հետապնդում խթանել Հայաստանի և Չինաստանի կրթական ու մշակութային կապերը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզինի առևտրի համալսարանի պատվիրակությունը ղեկավարել է փոխնախագահ Ցիանգ Ցուին։

Ստորագրման արարողությանը ներկա էր Տյանցզինի առևտրի համալսարանի Միջազգային համագործակցության և փոխանակման բաժնի տնօրեն, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հուան Լեպինը:

Դիտել լուսանկարները