Click on the Edit Content button to edit/add the content.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ տոներից մեկի՝ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը մեր հասարակության, ընտանիքների և հատկապես կրթության ու գիտության ոլորտում։ Ձեր նվիրումը, խելամտությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը կարևոր ներդրում են քոլեջի զարգացման և մեր երիտասարդ սերնդի կրթության գործում։
Թող ձեր կյանքը միշտ լցված լինի ջերմությամբ, սիրով և հարգանքով։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, նոր ձեռքբերումներ և անսպառ հաջողություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։
Թող գարունը ձեզ հետ բերի նոր հույսեր, ժպիտներ և գեղեցիկ ձեռքբերումներ։