Փետրվարի 19-ին Մշակույթի համալսարանը և հենակետային քոլեջը հուշագիր կնքեցին Երևանի թիվ 10 գրադարանի հետ:
Սույն հուշագրի համագործակցության շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնում միմյանց աջակցելու Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպչական (հայտարարությունների տարածում, կապերի հաստատում և այլն) գործընթացներին:
Համագործակցությունը ներառում է նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացում, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում և այլն: