
Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի ՈւԽ-ն ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարվող մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ գործող օրենսդրության և իր կանոնակարգի համաձայն:
ՈւԽ նպատակը և խնդիրները.
- Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
- Ներկայացնել և պաշտպանել ուսանողների շահերը քոլեջի Տնօրինական խորհրդում:
- Իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, տարածել տեղեկատվություն ուսանողների շրջանում:
- Օգտագործել Քոլեջի տեղեկատվական միջոցները՝ ուսանողական կյանքը համակողմանիորեն լուսաբանելու համար:
- Մասնակցել քոլեջի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:
- Նպաստել ուսանողների կենսագործունեության ակտիվացմանը, նրանց գիտա-կրթական, մտավոր, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
- Կազմակերպել ուսանողության ազատ ժամանցը, հանգիստը:
- Ստեղծել կապեր ՀՀ և արտերկրի Քոլեջների հետ:
Աշխատանքային պլան
ՈՒԽ 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքային պլան
ՈՒԽ 2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային պլան
ՈՒԽ 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային պլան
Արձանագրություններ
ՈՒԽ 2022-2023 ուսումնական տարվա արձանագրություններ
ՈՒԽ 2023-2024 ուսումնական տարվա արձանագրություններ
ՈՒԽ 2024-2025 ուսումնական տարվա արձանագրություններ
Հաշվետվություններ
ՈՒԽ 2022-2023 ուսումնական տարվա հաշվետվություն
ՈՒԽ 2023-2024 ուսումնական տարվա հաշվետվություն
ՈՒԽ 2024-2025 ուսումնական տարվա հաշվետվություն