Որակի ներքին ապահովման համակարգի (ՈՆԱՀ) ներդրումն ու պահպանումը մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջնահերթ պարտավորությունն ու պատասխանատվությունն է, նրա գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող գործընթացների պլանավորման, մշտադիտարկման, խնդիրների վերհանման, բարելավումների իրականացման գործընթացների ամբողջությունը:
Որակի ապահովման համակարգի հիմնական առաքելությունը մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության շարունակական բարելավման ապահովումն է, որը կարող է իրականանալ ներգրավված կողմերի ստանձնած պարտավորությունների շնորհիվ:
Քոլեջի ՈՆԱ համակարգի նպատակներն են՝
Քոլեջում կրթության որակի ներքին ապահովման գործընթացներն իրականացվում են «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի, Քոլեջի կանոնադրության և ՈԱ քաղաքականության հիման վրա: