
Ազգի ոգին ազգի մշակույթն է․․․
«Պահպանում ենք անցյալը, ստեղծում ապագան»
Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջն ավելի քան տասներեք տարի նվիրվել է մշակութապահպան, մշակութաստեղծ և մշակույթ տարածող կադրերի պատրաստման գործին: Քոլեջն իր գործունեության ընթացքում կրթել, ուսուցանել և դաստիարակել է շրջանավարտներ, որոնք իրենց բարոյական արժեքներով, մասնագիտական հմտություններով ու ստեղծագործական կարողություններով նպաստել են ազգային մշակույթի զարգացմանը, պահպանմանն ու փոխանցմանը:
Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջը հիմնադրվել է 2012 թվականին։ Հիմնադրման օրվանից Մշակույթի համալսարանում և հենակետային քոլեջում դասավանդել են ոլորտի բարձրակարգ մասնագետներ, գիտական աստիճաններ և կոչումներ ունեցող մշակույթի վաստակաշատ գործիչներ և մանկավարժներ: Տարբեր տարիներին դասավանդել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ժամհարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, բալետմայստեր Ալբերտ Կիզիրյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի և պարուսույց Ժաննա Թամիզյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը, պրոֆեսոր Էդիկ Բեգլարյանը, ՀՀ նկարիչների միության անդամ Ռուբեն Վարդանյանը, դոցենտ Վազգեն Մինասյանը, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հարությունյանը, պրոֆեսոր Հայկ Գրիգորյանը, գիտությունների թեկնածու Հայկ Երեցկինյանը, պրոֆեսոր Արեգ Լուսինյանը, դոցենտ Ֆայնբերգ Սարգսյանը, պրոֆեսոր Նելլի Մարությանը, ակադեմիկոս Արևշատ Ավագյանը, դոցենտ Գայանե Հեբոյանը, գիտությունների թեկնածու Վալերի Թերզյանը, պրոֆեսոր Զեմֆիրա Երիցյանը, հայկական պարարվեստի ականավոր գործիչ, բալետմայստեր Փայլակ Սարգսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, դոցենտ Միքայել Հովակիմյանը, գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Գրիգորյանը, դիրիժոր-խմբավար Ռուդոլֆ Աբաղյանը, դոցենտ Անաիդա Հովսեփյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Կարապետյանը, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ամիրխան Հովսեփյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, հայ գրող, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը, արվեստի վաստակավոր գործիչ Լյուդվիգ Պողոսյանը, Նելլի Աբովյանը, Արտյուշա Ավետյանը և այլք:
Այսօր համալսարանում և հենակետային քոլեջում դասավանդում են նկարիչների միության փոխնախագահ Խաչիկ Ազիզյանը, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, դոցենտ Սևադա Շհոյանը, պրոֆեսոր Անահիտ Խեչումյանը, Վահան Հարությունյանը, Վլադիմիր Վիրաբյանը, քաղաքական գիտությունների թեկնածու,դոցենտ Արթուր Ղազարյանը, Պետրոս Ղարիբյանը, տնտեսագիտության թեկնածու Աննա Պարսյանը և այլ ակնառու մանկավարժներ:
Շնորհիվ արհեստավարժ դասախոսական կազմի, ժամանակակից կրթական ծրագրերի և գործնական ուսուցման լայն հնարավորությունների՝ քոլեջը դարձել է այն հարթակը, որտեղ ձևավորվում են ինքնավստահ, գիտելիքով զինված մասնագետներ:
Քոլեջի սաները 2012 թվականին մասնակցել են «Ոսկե սրինգ» հանրապետական փառատոնին և գլխավորել մրցանակակիրների առաջին եռյակը։ 2014թ.-ին քոլեջի սաները մասնակցել են «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային փառատոնին և արժանացել «Գրան պրի» մրցանակի: ՄՀ հենակետային քոլեջի դիզայնի բաժնի ուսանողները մասնակցել են 2015թ.-ին Թուրքիայի Ալանիա քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին։ 2016թ.-ին քոլեջի ուսանողները մասնակցել են Ծաղկաձորում կազմակերպված «Արմենիա 2016» միջազգային փառատոնին և արժանացել առաջին մրցանակի։
ՄՀ հենակետային քոլեջը իրականացրել է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով՝ Երաժշտական գործիքների կատարողական արվեստ (4 տարի), Դիզայն (4 տարի), Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում (3 տարի), Երգեցողություն (4 տարի) և Պարարվեստ (3 տարի)։
Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի առաքելությունն է ՝
- Ապահովել բարձրորակ մասնագիտական կրթություն մշակույթի տարբեր ոլորտներում,
- Խթանել ուսանողների ստեղծագործական աճը և ինքնադրսևորման հնարավորությունները,
- Սերմանել սեր ու պատասխանատվություն ազգային արժեքների հանդեպ,
- Պատրաստել նոր սերնդի մշակութային դեսպաններ, ովքեր կկարողանան միաժամանակ պահպանել ավանդույթներն ու ներդնել նորարարություն:
Մշակույթի համալսարանը և հենակետային քոլեջը սկզբունքորեն հետևում են հասարակության հետ կապի շարունակական զարգացմանը՝ ազգ, ժողովուրդ, մշակույթ,համամարդկային արժեքներ համատեքստում:
Քոլեջում կրթությունը մշակութակենտրոն և անհատակենտրոն է: Կարևորվում է գեղագիտական, բարոյական դաստիարակությունը։
ՄՀ հենակետային քոլեջում կրթությունն ու դաստիարակությունը ուղղված են մասնագիտական գործունեության մեջ ակտիվ ստեղծագործական ինքնադրսևորման ունակությամբ, հումանիտար և բնագիտական համակարգված գիտելիքներ ու կարողություններ ունեցող անձի ձևավորմանն ու զարգացմանը: Համալսարանի և քոլեջի մի շարք շրջանավարտներ այսօր ոչ միայն ակտիվ մասնակցություն ունեն մշակութային կյանքի կազմակերպման և զարգացման գործում, այլ նաև ներկայացնում են Հայաստանը ազգային հարթակներում՝ որպես հայ մշակույթի արժանապատիվ դեսպաններ:
ՄՀ հենակետային քոլեջը տեղակայված է կրթական գործընթացի իրականացումն ապահովող պայմաններ ունեցող շենքում, որը գտնվում է Արշակունյաց 40 հասցեում։
- Մասնաշենքը հագեցած է լսարաններով, աշխատասենյակներով, արվեստանոց-ստուդիաներով և օժանդակ հարմարություններով:
- Քոլեջն ունի գրադարան, որից օգտվում են համալսարանի և քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
- Գործում է ՄՀ հենակետային քոլեջի կայքը, ֆեյսբուքյան էջը:
- Քոլեջի ուսանողների տրամադրության տակ է մարզադահլիճը և մարզահրապարակը, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին մարզվելու և տարբեր մարզական միջոցառումներ կազմակերպելու:
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ


