Երաժշտական գործիքների կատարողական արվեստ մասնագիտություն ընտրած ուսանողը քոլեջում ստանում է լիարժեք ակադեմիական կրթություն և սովորում է տիրապետել երաժշտական գործիքների տեխնիկական հմտություններին: Կազմակերպվում է այցելություններ համերգասրահներ, ֆիլհարմոնիկ համերգասրահներ, օպերային թատրոն, փողային նվագախմբեր, ծանոթացում նվագախմբային ծրագրերի գործիքների հետ և կազմակերպվում է վարպետաց դասեր փորձառու երաժիշտների հետ: Ուսումնառության ընթացքում քոլեջի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, իսկ ծառայության ընթացքում նվագում են զորամասերի փողային նվագախմբերում: Ավարտած շրջանավարտները դառնում են երաժիշտ-կատարողներ և դասավանդողներ: