Սիրելի՛ դասախոսներ, ջերմորեն շնորհավորում ենք Ուսուցչի օրվա առթիվ։
Ձեր ամենօրյա նվիրական աշխատանքը թող միշտ արժևորված, պատվաբեր լինի և շարունակվի ուղեկցվել ուսանողների ձեռքբերումներով, հաջողություններով ու երախտագիտությամբ:
Ձեր գիտելիքով, մասնագիտական փորձով և մարդկային արժեքներով ձևավորում եք ոչ միայն մասնագետներ, այլև արժանի անհատներ ու գիտակից քաղաքացիներ։
Մաղթում ենք առողջություն, ստեղծագործական եռանդ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և արժանի գնահատանք։