Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
ս. թ. ապրիլի 28-30-ը Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Ապրիլի 30—ին՝ ժամը 11:00-11:40, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Քոլեջի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝ մինչև ապրիլի 27-ը փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին ուղարկելով նամակ՝ m.barseghyan@anqa.am էլհասցեով:
Շնորհակալություն ուշադրության համար: