«Լինա» մշակութային կենտրոնը մարտի 29-ին կազմակերպել էր «Մրցանակաբաշխություն-2026» համերգ-փառատոն, որտեղ պարգևատրվեցին այն մասնակիցները, ովքեր 2025-2026 թթ. մասնակցել էին տարբեր մրցույթների և արժանացել տարբեր մրցանակների: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և անցավ մեծ շուքով: Մրցանակ ստացավ նաև Մշակույթի համալսարանի ռեկտոր Տաթևիկ Կյուրեղյանը ուսանողների բարձր առաջադիմության համար: «Լավագույն մանկավարժ» անվանակարգի արժանացան Մշակույթի համալսարանի պրոռեկտոր Սեդա Ավետիսյանը, «Դիզայնի» ամբիոնի վարիչ Վարդուհի Պետրոսյանը, «Կատարողական արվեստ» ամբիոնի վարիչ Աննա Հակոբյանը, վոկալի դասախոս Սամվել Գալստյանը, դհոլի դասախոս Ռաֆիկ Մարտիրոսյանը: