ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՄՀՀՔ-ԻՆ

Ս/թ. նոյեմբերի 18-23-ը Դուբայում տեղի ունեցավ «Արևելյան բազե» միջազգային մրցույթ-փառատոն, որն անցավ մեծ հաջողությամբ:

Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի ուսանողները արժանացան բարձր գնահատականների:

  • Ալլա Ավետիսյան — Գրան պրի /3-րդ կուրս, Պարարվեստ/
  • Վարդիթեր Մելոյան — Գրան պրի /3-րդ կուրս, Պարարվեստ/
  • Գայանե Քերօղլյան — Գրան պրի /3-րդ կուրս, Պարարվեստ/
  • Մարիա Մաթևոսյան — 1-ին մրցանակ /3-րդ կուրս, Երաժշտ. գործիք. կատարողական արվեստ/
  • Հայկ Գալստյան — 1-ին մրցանակ /3-րդ կուրս, Երաժշտ. գործիք. կատարողական արվեստ/
  • Կարեն Հայրիյան — 1-ին մրցանակ /2-րդ կուրս, Երաժշտ. գործիք. կատարողական արվեստ/
  • Արաքսյա Սիմոնյան — 2-րդ մրցանակ /1-ին կուրս, Երգեցողություն/

Մասնակցելով միջազգային Սիմպոզիում-ցուցահանդես ծրագրին՝ մրցանակների և մեդալների արժանացան նաև Կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, պարագետ Աննա Հակոբյանը և Դիզայնի ամբիոնի վարիչ, արվեստաբան Վարդուհի Պետրոսյանը:

Մրցույթի և սիմպոզիումի հայաստանյան ժյուրիի ներկայացուցիչ էր Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի պրակտիկայի և կարիերայի պատասխանատու, արտաքին կապերի պատասխանատու, դոկտոր-պրոֆեսոր, երաժշտագետ Անահիտ Խեչումյան: