Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի «Երաժշտական գործիքների կատարողական արվեստ» բաժնի դհոլահարների համույթը, ղեկավար՝ Ռաֆիկ Մարտիրոսյան և «Դիզայն» բաժնի ուսանողները, ղեկավար՝ Գևորգ Ստեփանյան, մասնակցել են «Ոսկե սրինգ» ձմեռային Ծաղկաձոր փառատոնին և վերադարձել հաղթանակներով: