ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Սիրելի´ մանկավարժներ, դասախոսներ, անսահման սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք ձեզ  մանկավարժների տոնի կապակցությամբ:

Այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու, դաստիարակելու, ազգային մշակույթը պահպանելու և այն փոխանցելու անձնուրաց գործում:

Մեր խորին շնորհակալությունն ու հարգանքն ենք հայտնում ձեզ:

Կրթության ոլորտի նվիրյալներիդ մաղթում ենք առողջություն, ստեղծագործական վերելք, ուժ, եռանդ, համբերություն:

Եղե´ք միշտ սիրված ու գնահատված, ձեր առաքելությանը հավատարիմ: