Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

 

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում  մասնագիտությամբ սովորող ուսանողները ձևավորում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ զբոսաշրջության կազմակերպման, զբոսաշրջային համալիրների սպասարկման, հյուրանոցային համալիրների կառավարման, զբոսաշրջիկների պատշաճ ընդունելության և հյուրանոցներում նրանց սպասարկման գործընթացների կազմակերպման հետ կապված:

Ուսումնական գործընթացների արդյունքում ուսանողները հյուրանոցային համալիրների հետ կապված տիրապետում են արդի համակարգչային ծրագրերին (Travelline, Triosoft և այլն), ինչպես նաև հյուրանոցային համարների ամրագրման հետ կապված լայն տարածում ունեցող ծրագրերին, ինչպիսիք են՝ Booking, Expedia, Ostrovok և այլն։ Ինչպես նաև  քոլեջի ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ ներգնա և արտագնա զբոսաշրջության, Հայաստանում առկա զբոսաշրջային համալիրների և դրանց պատմության վերաբերյալ, որոնք կիրառում են  ուսումնական պրակտիկանների ընթացքում: Ուսանողների պրակտիկաններն անցկացվում են  զբոսաշրջային համալիրներում, ինչպես նաև առաջատար տուրիստական հյուրանոցներում:

Ընդունելության քննությունների ծրագիր