Հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մեր բուհի 4-րդ կուրսի «Պարարվեստ» բաժնի ուսանողները մասնակցեցին «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային արվեստի մրցույթ-փառատոնին:
Տեղեկացնենք, որ դասախոս Պետրոս Ղարիբյանի ղեկավարությամբ պարի համույթն արժանացավ «ԳՐԱՆ-ՊՐԻ» մրցանակի:
Հավելենք, որ փառատոնի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչ, մեր բուհի Կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, դասախոս Անահիտ Խեչումյանը սիմպոզիումում հանդես եկավ հեղինակային իր ծրագրով։