Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի ուսանողները օրերս մասնակցել են Կիպրոսում կայացած «Ոսկե Աֆրոդիտե» մրցույթին և արժանացել պատվավոր մրցանակների:

  • Արմո Ավետիսյան — 1-ին մրցանակ «Երաժշտական գործիքների կատարողական արվեստ», դասախոս՝ Ռաֆիկ Մարտիրոսյան, 1-ին կուրս, քոլեջ
  • Հայկ Գալստյան — Գրան պրի «Երաժշտական գործիքների կատարողական արվեստ», դասախոս՝ Ռաֆիկ Մարտիրոսյան, 3-րդ կուրս, քոլեջ
  • Հեղինե Ներսիսյան — Գրան պրի «Պարարվեստ», դասախոս՝ Պետրոս Ղարիբյան, 3-րդ կուրս, քոլեջ
  • Վարդիթեր Մելոյան — Գրան պրի «Պարարվեստ», դասախոս՝ Աննա Հակոբյան, 2-րդ կուրս, համալսարան

Տեղեկացնենք, որ մրցույթը կազմակերպել էր Լինա մշակութային կենտրոնը: «Ոսկե Աֆրոդիտե» մրցույթի ժյուրիի կազմում էր Մշակույթի համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անահիտ Խեչումյանը:

Դիտել լուսանկարները