Երգեցողություն


  Երգեցողությունը  հին երաժշտական արվեստի ուղղություն է:
Այն առանձնահատուկ է հենց նրանով, որ երաժշտական գործիք է հանդիսանում  մարդկային ձայնը:  Երգեցողության ժանրերը բազմաշերտ են, և հենց դա թույլ է տալիս  ուսանողներին  ավելի անկեղծ լինել իրենց մատուցած երաժշտության մեջ:

Մշակույթի համալսարանի հենակետային  քոլեջի երգեցողություն մասնագիտության   ուսանողների մոտ զարգացնում են ձայնային և լսողական — երաժշտական տվյալները, ինչպես նաև նրանց  ունեցած որոշակի երաժշտական  ունակությունները՝ ձևավորելով որոշակի երաժշտական ճաշակ:

Շատ կարևոր է   դասախոսի  ցուցաբերած անհատական մոտեցումը  ամեն մի ուսանողին՝  դնելով հիմքը  երգչական շնչառության , կիրառելով   ձայնային մշակման վարժանքներ ձայնածավալը ապահովելու համար:

ՄՀ-ի քոլեջի Երգեցողություն մասնագիտության  շրջանավարտները  ստանում են  երգիչ- կատարողի որակավորումը: