ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի սիրելի շրջանավարտներ,

Ձեր կյանքի մի կարևոր փուլ ավարտվում է այսօր՝ լի փորձություններով, հիշողություններով և ձեռքբերումներով: Դիպլոմը, որ ձեռք եք բերում, ոչ միայն ձեր գիտելիքների վկայությունն է, այլ նաև ձեր ջանասիրության, նվիրումի և կամքի արդյունքը: Թող այս օրը դառնա նոր ճանապարհի սկիզբ՝ լի նոր բարձունքներով, մեծ նվաճումներով և ուրախություններով: Մաղթում եմ, որ ձեր ընտրած ուղին միշտ տանի դեպի հաջողություն, իսկ բոլոր խոչընդոտները միայն ամրացնեն ձեր կամքը: Թող ձեր գիտելիքները ծառայեն ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր շրջապատին, մեր ժողովրդին ու հայրենիքին:

Շնորհավոր ավարտ ու դիպլոմի ստացում: Թող այս օրը մնա ձեր հիշողության մեջ որպես նոր կյանքի ու մեծ առաքելության սկիզբ:

Տնօրեն՝ Տ. Կյուրեղյան

Դիտել լուսանկարները