Դիզայն

 

Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի դիզայն  մասնագիտության ուսանողները ձեռք  են բերում կիրառական արվեստի մասնագետներին անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ նախագծային հաստատություններում, գովազդային  մասնագիտական լաբորատորիաներում  և այլ կենտրոններում  կամ այլ մասնավոր արվեստանոցներում աշխատելու համար:

Դիզայն մասնագիտության ուսանողները սեփական պատկերացումների հիման վրա կարողանում են ձևավորել միջազգային  դիզայնի ոլորտի պահանջներին համապատասխան նախագծեր և ինքնատիպ մոտեցումներ ցուցաբերել նախագծող տարրերի կիրառման շրջանակներում:

ՄՀ-ի քոլեջի դիզայն մասնագիտության  շրջանավարտները կարող են աշխատել դիզայների օգնական, տեխնիկ, դիզայներ- օպերատոր, գրաֆիկական էլեմենտների մոնտաժող դիզայներ, աջակցող դիզայներ, նկարիչ- դիզայներ և այլն: