Ապրիլի 2-ին Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջում տեղի ունեցավ ՀՀ-ի տեսարժան վայրերին նվիրված բաց դաս: Քոլեջի ուսանողները ներկայացնում էին իրենց ձեռք բերած գիտելիքները և կարևորում մեր արժեքները:
Ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեց նաև Ճապոնիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ երկրների մշակույթը, տեսարժան վայրերն ու կառավարման համակարգերը: Հետաքրքիր էր լսել այլ երկրների համեմատական բնութագրերը, հասկանալ յուրաքանչյուր երկրի կառավարման առաջնահերթությունները: