Մասնագետի որակավորումը`«Մենեջեր` հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների»
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը` միջնակարգ
Ուսուցման տևողությունը` 3 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում բաժնի ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ, կարողություններ և հմտություններ զբոսաշրջության կազմակերպման, զբոսաշրջային համալիրների սպասարկման, հյուրանոցային համալիրների կառավարման, զբոսաշրջիկների պատշաճ ընդունելության և հյուրանոցներում նրանց սպասարկման գործընթացների կազմակերպման վերաբերյալ:
Ուսումնառության ավարտին ուսանողները կտիրապետեն արդի համակարգչային ծրագրերին (Travelline, Triosoft և այլն), ինչպես նաև հյուրանոցային համարների ամրագրման հետ կապված լայն տարածում ունեցող Booking, Expedia, Ostrovok և այլ ծրագրերի։
Քոլեջի այս բաժնի ուսանողները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ներգնա և արտագնա զբոսաշրջության, Հայաստանում առկա զբոսաշրջային համալիրների և դրանց պատմության վերաբերյալ: Ուսանողները հնարավորություն ունեն կիրառելու իրենց գիտելիքներն ուսումնական պրակտիկաների ընթացքում, որոնք անց են կացվելու զբոսաշրջային համալիրներում, ինչպես նաև առաջատար տուրիստական հյուրանոցներում: