Սիրելի´ մանկավարժներ , դասախոսներ, անսահման սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք ձեզ՝ մանկավարժների տոնի կապակցությամբ:
Այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու, դաստիարակելու, ազգային մշակույթը պահպանելու և այն փոխանցելու անձնուրաց գործում:
Մեր խորին շնորհակալությունն ու հարգանքն ենք հայտնում ձեզ:
Կրթության ոլորտի նվիրյալներիդ մաղթում ենք առողջություն, ստեղծագործական վերելք, ուժ, եռանդ, համբերություն:
Եղե´ք միշտ սիրված ու գնահատված, ձեր առաքելությանը հավատարիմ: