Ս/թ. նոյեմբերի 18-23-ը Դուբայում տեղի ունեցավ «Արևելյան բազե» միջազգային մրցույթ-փառատոն, որն անցավ մեծ հաջողությամբ:
Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի ուսանողները արժանացան բարձր գնահատականների:
Մասնակցելով միջազգային Սիմպոզիում-ցուցահանդես ծրագրին՝ մրցանակների և մեդալների արժանացան նաև Կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, պարագետ Աննա Հակոբյանը և Դիզայնի ամբիոնի վարիչ, արվեստաբան Վարդուհի Պետրոսյանը:
Մրցույթի և սիմպոզիումի հայաստանյան ժյուրիի ներկայացուցիչ էր Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի պրակտիկայի և կարիերայի պատասխանատու, արտաքին կապերի պատասխանատու, դոկտոր-պրոֆեսոր, երաժշտագետ Անահիտ Խեչումյան: