Ս/թ. հոկտեմբերի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Կանչ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր «Լինա» մշակութային կենտրոնը:
«Մշակույթի համալսարան» ՍՊԸ-ի դասախոս Ռաֆիկ Մարտիրոսյանը արժանացավ «Գրան Պրի» մրցանակի և ստացավ հրավեր Կիպրոսում կայանալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու:
«Կանչ» մրցույթի մրցութային հանձնաժողովում էր «Մշակույթի համալսարան» ՍՊԸ-ի Արտաքին կապերի պատասխանատու, Պրակտիկայի և կարիերայի պատասխանատու, դոկտոր-պրոֆեսոր, երաժշտագետ Անահիտ Խեչումյանը: