Ս/թ. հոկտեմբերի 25-ից 27-ը ՌԴ Ռոստով քաղաքում անցկացվեց ազգերի ժողովրդական պարերի պրոֆեսիոնալ մրցույթ-փառատոն, որտեղ հրավիրված էր Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի պարարվեստի ամբիոնի Հայկական ժողովրդական պարերի դասախոս, փառատոնի պատվավոր ժյուրիի անդամ Արտյոմ Մանվելի Ռաֆայելյանը։ Փառատոնի ժյուրիի կազմում էին Չեչնիայի, Կրասնոդարի, Ինգուշուետիայի, Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստներ և հայտնի բալետմայստերներ։