Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի ուսանողների համար տեղի ունեցավ առաջին օգնություն ցուցաբերելու ուսուցողական դասընթաց:

Նախարարության աշխատակիցները ուսանողներին գործնական վարժանքների միջոցով բացատրեցին որ դեպքի վայրի զննում, արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար յուրաքանչյուրը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Մասնակիցները տեղեկացան, որ Ժամանակին և ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն:

Դիտել լուսանկարները