Մասնագետի որակավորումը` «Դիզայներ»
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը` հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն
Ուսուցման տևողությունը` 4 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում մասնագիտությամբ սովորող ուսանողները ձևավորում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ զբոսաշրջության կազմակերպման, զբոսաշրջային համալիրների սպասարկման, հյուրանոցային համալիրների կառավարման, զբոսաշրջիկների պատշաճ ընդունելության և հյուրանոցներում նրանց սպասարկման գործընթացների կազմակերպման հետ կապված: Ուսումնական գործընթացների արդյունքում ուսանողները հյուրանոցային համալիրների հետ կապված տիրապետում են արդի համակարգչային ծրագրերին (Travelline, Triosoft և այլն), ինչպես նաև հյուրանոցային համարների ամրագրման հետ կապված լայն տարածում ունեցող ծրագրերին, ինչպիսիք են՝ Booking, Expedia, Ostrovok և այլն։ Ինչպես նաև քոլեջի ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ ներգնա և արտագնա զբոսաշրջության, Հայաստանում առկա զբոսաշրջային համալիրների և դրանց պատմության վերաբերյալ , որոնք կիրառում են ուսումնական պրակտիկանների ընթացքում: Ուսանողների պրակտիկաններն անցկացվում են զբոսաշրջային համալիրներում, ինչպես նաև առաջատար տուրիստական հյուրանոցներում: