Մասնագիտություն՝ Դիզայն:
Դասախոս՝ Ա.Վ.Մելքոնյան:
ԵՄՀ և հենակետային քոլեջի ուսանողների համար Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվեց գործնական դասընթաց:
Արվեստի պատմության դասընթացի շրջանակներում ուսանողներն ուսումնասիրեցին 1960-80ական թթ. նկարիչների ստեղծագործությունները և ուղեգծեցին իրենց խմբային-որոնողական աշխատանքների պլանը:
Երևանի մշակույթի համալսարանի և հենակետային քոլեջի աշխատակազմը հատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ողջ կոլեկտիվին՝ ջերմ ընդունելության համար: