Click on the Edit Content button to edit/add the content.
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Մշակույթի համալսարանի հենակետային քոլեջի ուսանողները «Արվեստի պատմություն» առարկայի շրջանակներում այցելեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ։
Այցի նպատակը ճանաչողական էր․ ուսանողները ծանոթացան հայ, ռուս և արևմտաեվրոպական նկարիչների ստեղծագործություններին, ինչպես նաև ժամանակակից դիզայներների ներկայացրած գործերին։
Այցը ուսանողների համար դարձավ հիանալի հնարավորություն՝ մոտիկից ճանաչելու տարբեր ժամանակաշրջանների և մշակույթների արվեստը, ինչպես նաև ներշնչվելու նոր գաղափարներով։